top of page

Արարատի մարզում կասեցվել է հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

  • Jun 30, 2021
  • 1 min read

ree

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ազնիվ Թումբարյանին պատկանող հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը (Արարատի մարզ, քաղաք Արարատ): Այս մասին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Նման որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքը, համաձայն որի վերոնշյալ արտադրությունում կոպտորեն խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննությունների: Չեն կատարվել նաև դեռատիզացիոն աշխատանքներ:


ree


ree


ree

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page