Արարատի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները նռնակ են հայտնաբերել
Oct 30, 2021
1 min read

Հոկտեմբերի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների՝ Արարատի մարզում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ 31-ամյա մի տղամարդ մեքենայում զինամթերք ունի։ Այդ մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նա Հայանիստ գյուղում հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել Մասիսի բաժին։ «Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի մարտական նռնակ՝ պայթուցիչով, և գաղտնի փականով դանակ։























Comments