Կանխիկ գումար, բնակարաններ և մեքենա․ Արարատ Միրզոյանի ու նրա կնոջ ունեցվածքը
- Jun 15, 2021
- 1 min read

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2 բնակարան է հայտարարագրել Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում։ Այդ մասին MediaHub.am- ը տեղեկացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով վերջինիս ներկայացրած 2020թ-ի հայտարարագրից։ Հաշվետու տարվա սկզբում Միրզոյանի բանկային հաշվին եղել է 10 000 000 դրամ, իսկ տարվա ավարտին՝ 1 600 000 դրամ։ Ի տարբերություն բանկային հաշիվներին առկա միջոցներին, կանխիկ գումարն ավելացել է․ եթե տարեսկզբին ԱԺ նախագահն ունեցել է 2 220 000 դրամ, ապա տարվա ավարտին գումարն աճել է՝ կազմելով 5 800 000 դրամ։ Նա որպես եկամուտ հայտարարագրել է 12 313 970 դրամ, որը ստացել է աշխատանքի դիմաց՝ Ազգային ժողովից։ Միզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, աշխատում է «ՎՕԼՕ» ՍՊԸ-ում։ Նա հայտարարագրել է «KIA» մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019թ-ին։ Վերջինիս բանկային հաշիվներին եղել է 600 000 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 290 000 դրամ։ Աբաջյանը «ՎՕԼՕ» ՍՊԸ-ից ստացել է 9 852 233 դրամ աշխատավարձ։


























Comments