top of page

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ

Jul 28, 2021
1 min read



ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր վերջին հրամաններով պաշտոնից ազատել է ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին։ Հրամանները տեղադրված են ԱԺ կայքում:

Մասնավորապես՝ պաշտոնից ազատվել են՝ ԱԺ նախագահի խորհրդականներ Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը, ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։

Պաշտոններից ազատվել են նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page