top of page

Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում․ «Ժողովուրդ»

May 4, 2021
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում:


Բանն այն է, որ վերջինս 44-օրյա պատերազմից հետո կարծես թե իրեն դուրս է դնում գործընթացներից, որեւէ կարծիք չի արտահայտում, թիմի շահերից հանդես չի գալիս։ Նշենք, որ ԱԺ նախագահի թիմը խորհրդարանում դժգոհ է նրա պահվածքից, ավելին՝ այսպիսի տեսակետ կա, որ Միրզոյանը կողպել է բերանը ու որեւէ ձեւով չի ցանկանում խոսել:


Միրզոյանը իր մտերիմ թիմի հետ ո՛չ հանդիպում է, ո՛չ քննարկում առաջիկա անելիքները, ու բոլորն անորոշ են, թե արդյոք հաջորդ խորհրդարանում կլինեն, թե ոչ:


Թերթը տեղեկացել է, որ մոտ մեկուկես ամիս է՝ Միրզոյանն անգամ խորհրդարանի աշխատանքներն իր թիմի հետ չի քննարկում: Մի խոսքով, ԱԺ նախագահը խռոված է անգամ ինքն իրենից ու որեւէ բան չի խոսում, չի անկեղծանում, թե ինչ պլաններ ունի:


Ըստ թերթի տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանի թիմի անդամ են համարվում խորհրդարանում Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Տաթեւ Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Դավթյանը, Վիկտոր Ենգիբարյանը:


Ի դեպ, պատերազմի ավարտից հետո մի բառ Միրզոյանը չի խոսել լրագրողների հետ, անգամ Թուրքիայի գործակալ լինելու բարձրաձայնումներից հետո ԱԺ նախագահը հրապարակավ չի խոսել լրագրողների հետ»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page