Արարատ Միրզոյանը չի ընդունում որևէ պաշտոնի առաջարկ. «Հրապարակ»
- Jul 16, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արարատ Միրզոյանը, ով հաջորդ խորհրդարանում, քաղաքական թիմի որոշմամբ, այլևս չի զբաղեցնի ԱԺ խոսնակի պաշտոնը, խոր դեպրեսիայի մեջ է՝ վիրավորված է իր հանդեպ վերաբերմունքից։ Նա չի ընդունում որևէ պաշտոնի առաջարկ, իսկ առաջարկել են արտգործնախարարի, ցանկացած որեւէ երկրում դեսպանի պաշտոնները։
Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում Փաշինյանը Միրզոյանին ևս մեկ անգամ արտգործնախարարի պաշտոնն առաջարկելուց և մերժում ստանալուց հետո տեղում որոշում է կայացրել, որ Արմեն Գրիգորյանը կդառնա արտգործնախարար։ Ապա նրա տեղը՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնն է առաջարկել Միրզոյանին, բայց վերջինս դա էլ է մերժել։ Նրա շրջապատում կարծում են, որ գուցե վայր չդնի մանդատը, սակայն դժվար թե հաճախի ԱԺ նիստերին և ինչ-որ պահի հեռանա թիմից»։
Comments