Արարատի մարզի խոշոր ավտովթարի հետևանքով 16 մարդ հոսպիտալացվել է (տեսանյութ)
Sep 2, 2021
1 min read
Արարատի մարզի խոշոր ավտովթարի հետևանքով 16 մարդ հոսպիտալացվել է, 5-ի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ միջին ծանրության։ Էրեբունի ԲԿ-ի ընդունարանի վարիչ Արմինե Սանամյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ վիրավորումները հիմնականում կոտրվածքների տեսքով են, տուժածները տարբեր տարիքի են։ Սանամյանի խոսքով ամենափոքրը 19 տարեկան է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արարատի մարզում տեղի էր ունեցել խոշոր ավտովթար։ Ավտոբուսը Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին բախվել էր ծառին, ինչի հետևանքով տուժել է 31 մարդ, նրանցից 16-ը հոսպիտալացվել է։
Մանրամասները՝ տեսանյութում























Comments