top of page

Ոստիկանության մեքենան մնացել է ճանապարհին առատ ձյան պատճառով

Jan 15, 2022
1 min read


Սյունիքում բուք է։ ՀՀ ոտիկանությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որից երևում է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության մեքենան առատ ձյան ու մերկասառույցի պատճառով մնացել ճանապարհին։ Տեսանյութում երևում է նաև, որ ոստիկանները փորձում են մեքենան դուրս բերել ճանապարհից, սակայն ապարդյուն։ Ավելի վաղ մեջբերելով ՀՀ ԱԻ նախարարությանը, հաղորդել էինք, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։

Միաժամանակ տեղեկացնենք, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page