top of page

Հարավային Օսիայի նախագահը շնորհավորել է Արցախի նախագահին

Sep 2, 2021
1 min read


Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարավային Օսիայի ժողովրդի և անձամբ իմ անունից Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ հղում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին ամենաջերմ ողջույններ ու անկեղծ շնորհավորանքներ:


30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրագործելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Ժողովրդի կամարտահայտությունը հանգեցրել է դժվարագույն փորձությունների և առ այսօր շարունակվող արյունալի պայքարի հետագա թեժացմանը:

Հարավային Օսիայի ժողովուրդը, որը քաջ գիտի ազատության և անկախության գինը, համերաշխ է իր հողում ապրելու իրավունքի համար պայքար մղող Արցախի մեր եղբայրների հետ:


Վստահ եմ, որ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները, որոնք հիմնված են վաղեմի և պատմական փոխադարձ հարգանքի ու փոխօգնության ավանդույթների վրա, հետագայում ևս ամրապնդվելու ու զարգանալու են՝ հանուն Հարավային Օսիայի և Արցախի ժողովուրդների բարօրության:

Այս նշանակալի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, իսկ Ձեզ, մեծարգո Արայիկ Վլադիմիրի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Հայրենիքին ծառայելու գործում»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page