top of page

Արայիկ Հարությունյանն իրեն «փոխարինողի» փնտրտուքների մեջ է. «Փաստ»

May 29, 2021
1 min read

««Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշակի ապահովագրումներ է անում՝ փորձելով հերթական անգամ ջրից չոր դուրս գալ։ Փաստացի, ինչպես Արցախի մեր աղբյուրներն են ասում, Հարությունյանն իրեն «փոխարինողի» փնտրտուքների մեջ է։


Իհարկե, նախընտրական քարոզարշավը դեռևս պաշտոնապես չի սկսվել, և հայաստանյան քաղաքական ուժերը չեն ներկայացրել իրենց ծրագրերը, բայց քաղաքական գործընթացներից քիչ թե շատ հասկացողների համար արդեն իսկ հստակ է, որ ՀՀ-ում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա իշխանափոխություն։


Հարությունյանը, հասկանալով, որ ինչ-որ պահի, այնուամենայնիվ, ինքը պետք է հեռանա, փորձում է ներսում այնպիսի մարդ գտնել, ով ընդունելի կլինի այսօրվա ՀՀ ընդդիմության համար, մյուս կողմից՝ իր հեռանալուց հետո հետապնդումների չի ենթարկի։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախում առաջիկայում նոր փոփոխություններ են ուրվագծվում»,- գրում է թերթը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page