top of page

Դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից. Արայիկ Հարությունյանի հանձնարարականը

Jul 7, 2021
1 min read


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության կարգը:


Արցախի կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը նշել է, որ արդեն ընդունված է 2438 դիմում, որից 1348-ը մուտքագրված է էլեկտրոնային համակարգ: Համաձայն էլեկտրոնային դիմումների վնասի չափը կազմում է ավելի քան 3 մլրդ 47 մլն դրամ:


Նախագահ Արայիկ Հարությունյանը հստակեցրել է, որ զորահավաքին չմասնակցած պեռտական ծրագրից չեն օգտվում: Նա անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաներին եւ նրանց զավակներին, կառավարությունը չի գտնում, որ նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է.


«Այդ պաշտոնյաներին ազատել պաշտոնից և համապատասխան կարգը կիրառել: Ի դեպ, միայն Մարտունու շրջան է կատարել, Մարտակերտ, Ասկերան, դեռ որեւէ բողոք չեմ լսել, որ որևէ մեկին ազատել եք փախուստի կամ դասալքության պատճառով: Դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, գլխավոր բժիշկ, բոլորի վերաբերյալ, ընտանիքի անդամների վերաբերյալ պետք է պարզել որտեղ էին գտնվում, ինչով էին զբաղված եւ ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page