top of page

Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է

Jul 10, 2021
1 min read

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․


«Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ: Ամուսնացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր աստղաշենցի Արսեն Գաբրիելյանը, ով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացրեց թշնամու շուրջ 10 զրահատեխնիկա:


Մարտի դաշտում սկսած հերոսական պայքարը հայրենանվեր հայորդին շարունակում է ընտանիք կազմելով, ջանալով իր չափով շենացնել հայրենի հողի արցախյան հատվածը:


Համոզված եմ՝ հերոսը հավատարիմ կմնա իր ուխտին և զավակներին կփոխանցի նահատակ ընկերների երազանքը՝ ունենալ հզոր ու անպարտ Հայրենիք, և պայքարը՝ ամեն գնով հասնել այդ երազանքին:


Երջանիկ ու ներդաշնակ կյանք եմ մաղթում Արսենին և նրա ընտրյալին խաղաղ ու զարգացող Արցախում…»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page