top of page

Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարարին

  • Sep 13, 2021
  • 1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին:


Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով նրա նշանակալի ավանդը Հայրենիքի պաշտպանության գործում:


Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են բանակաշինության հետ կապված հարցեր:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page