top of page

Արայիկ Հարությունյանը հնարավոր է ռևերանսներ անի Հայաստանի ընդդիմությանը. «Հրապարակ»

  • Jun 1, 2021
  • 1 min read


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր է որոշակի քայլեր անի՝ ռևերանսներ, ուղղված հայաստանյան ընդդիմադիր դաշտին։ Ինչպես արդեն հայտնի է, Արցախի պետնախարարը հրաժարական է տվել, չի բացառվում, որ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակի ոչ թե իր սանիկ Արտակ Բեգլարյանին, ինչպես ծրագրել էր նախապես, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ Կարեն Սարգսյանին, ով այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Վերջինս Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին է։«Հրապարակ» օրաթերթը նշում է, որ Արցախի ոչ իշխանական հատվածում սպասելիքներ ունեն հայաստանյան ընտրություններից, ավելի ճիշտ՝ կարծում են, որ սա Արցախը փրկելու վերջին հնարավորությունն է։


Ի դեպ, երեկ՝ մայիսի 31-ին, Արցախի խորհրդարանական ընդդիմությունը հաղթանակ է գրանցել՝ Սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմադիրների դիմումը Հաշվեքննիչ պալատի  նախագահ Վահրամ Բաղդասարյանի պաշտոնավարումը չեղարկելու վերաբերյալ, քանի որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին, չունի բավարար ստաժ, բայց խորհրդարանական մեծամասնության զոռբայությամբ ընտրվել էր այդ պաշտոնում։ Ճիշտ է՝ նիստից մի քանի օր առաջ Բաղդասարյանն ինքնակամ հրաժարական էր տվել, սակայն ընդդիմադիրները կատարվածը համարում են իրենց հաղթանակը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page