top of page

Արա Զոհրաբյանը նշանակվել է փաստաբանական դպրոցի տնօրեն

  • Oct 5, 2021
  • 1 min read


Այսօր՝ 2021թ․ հոկտեմբերի 5-ին «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը՝ մասնակցությամբ Խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, Խորհրդի անդամներ՝ Լ. Հովհաննիսյանի, Լ. Դավթյանի, Ն. Հակոբյանի և Տ. Խուրշուդյանի, միաձայն ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն են նշանակել Արա Զոհրաբյանին: Այդ մասին ՀՀ փաստաբանական դպրոցը հայտարարություն է տարածել:


ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանը, Արա Զոհրաբյանին ներկայացնելով, նշել է, որ Արա Զոհրաբյանի արդյունավետ կառավարման և դասախոսական փորձը օգտակար կլինի Փաստաբանական դպրոցի համար:


Արա Զոհրաբյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշել է, որ համաձայնվել է Սիմոն Բաբայանի առաջարկին նաև ՀՀ փաստաբանական դպրոցի առջև հնարավոր մարտահրավերները հաշվի առնելով:

Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page