ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պաշտպաններ․ «Զարթոնքի» ղեկավարը կատարեց իր քաղաքացիական պարտքը
Jun 20, 2021
1 min read

Կենտրոն վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորող Արա Զոհրաբյանը։
«Մեր ակնկալիքը հետևյալն է՝ ԱԺ-ում լինել արժեհամակարգի պաշտպաններ: Անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակահատվածում կհասցնի՞ մեզ վստահել և իր քվեն մեզ տալ, թե՞ չի տա, մենք մեր գործունեությունը շարունակելու ենք: Երեկ լրացավ կուսակցության ստեղծման մեկ ամիսը»,- ասել է Զոհրաբյանը:
Նա ակնկալում է, որ այս ընտրություններով ժողովուրդը կմերժի ապազգայինը։























Comments