top of page

Պատերազմից տուժած անձանց օգնություն տալու դիմումների ընդունման գործընթացն երկարաձգվել է մեկ ամսով

  • Aug 31, 2021
  • 1 min read


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու համար դիմումների ընդունման գործընթացն երկարաձգվել է մեկ ամսով: Այդ մասին հայտնում են ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից։


«Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով /Սոֆիա առևտրի կենտրոն/ ք.Երևան, Վարդանանց 16/2 հասցեով /Վենիսաժի հարևանությամբ/:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30.09.2021թ. : Հեռախոսահամարներ՝ 047975199 , 047975190»,- ասված է հայտարարության մեջ։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page