top of page

Արցախի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես է կազմակերպվել

Sep 10, 2021
1 min read

Մայր Աթոռի արխիվը «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակներում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կազմակերպել է արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես (հեղինակ և համադրող՝ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան): Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։


Այս գործում Մայր Աթոռի արխիվին աջակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը:

Ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, 1933 թ. թեմի կազմալուծումը, Խորհրդային տարիներին արցախյան, առհասարակ՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի սահմանների մեջ հայտնված հայոց սրբավայրերի վիճակը, ինչպես նաև՝ 1988 թ. Արցախյան շարժման արդյունքում՝ թեմի վերահաստատումը:


Ցուցահանդեսն անդրադառնում է նաև Տ.Տ. Վազգեն Ա., Տ.Տ. Գարեգին Ա. և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսների գահակալության տարիներին Արցախի և ղարաբաղյան հարցի հետ նրանց առնչություններին, ձեռնարկներին:

«Հատկանշական են այն համատեղ հայտարարությունները, որոնք ստորագրվել են Հայոց Հայրապետների և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդների կողմից՝ գործուն մասնակցությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքների, համաշխարհային եկեղեցական կազմակերպությունների»,- ասված է հաղորդագրությունում:


Առանձին ցուցավահանակներով ներկայացված է Դադիվանքը (որի անվտանգությունն ու պաշտպանությունն ստանձնել են ռուս խաղաղապահները) և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը: Ցուցահանդեսի որոշ նյութեր Մայր Աթոռի արխիվին տրամադրել են Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի պատմության թանգարանը, անհատ գիտաշխատողներ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page