top of page

Վախենո՞ւմ եք «Արցախ» բառից, թե՞ սա Թուրքիայից դրական ազդակների գնահատականն է․ Խամոյանը՝ իշխանությանը

Sep 10, 2021
1 min read

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմելով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, հարցրեց՝ վախենո՞ւմ են «Արցախ» բառն արտասանելուց։


«Մենք վախենո՞ւմ ենք Արցախի Հանրապետություն ձևակերպումը կառավարության ծրագրում ներառելուց, մենք վախենո՞ւմ ենք սեպտեմբերի 2-ին Արցախ գնալուց։ Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի ղեկավարի երկրորդ արձակուրդն էլ է համընկնում սեպտեմբերի 2-ի հետ։ Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմից հետո նա ոչ մի անգամ Արցախ չի այցելել»,- նկատեց նա։


Ագնեսա Խամոյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ իշխանությունը փորձում է հրաժարվել Արցախի հարցից, և այդ միտումը վաղուց է սկսվել։


Ըստ պատգամավորի՝ դեռևս 2020 թվականի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չկար Արցախի Հանրապետություն ձևակերպումը, այնպես, ինչպես այսօր չկա կառավարության ծրագրում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page