top of page

«ՂՏ»-ի սերվերների պահուստային պատճեններն ադրբեջանցիները ջնջե՞լ են․ Արցախի ԱԱԾ-ն կստուգի

Aug 10, 2021
1 min read


Սույն թվականի օգոստոսի 7-ին «hetq.am» կայքում հրապարակվել է «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։


Նկատի ունենալով, որ այն առերևույթ պարունակում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելու, համակարգչային տեղեկատվությունը ոչնչացնելու մասին վկայող բավարար տվյալներ, ուստի 09.08.2021թ. ԱՀ գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page