top of page

Նման քայլերով Արցախին չեն վախեցնելու․ Արցախի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին

Oct 15, 2021
1 min read


Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։Այդ մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն։

«Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։

Կրկին անգամ ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։

Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page