top of page

Արցախի ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի նիստին

  • Oct 29, 2021
  • 1 min read


Հոկտեմբերի 28-ին առցանց ձևաչափով կայացավ Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի անցկացմանը: Այդ մասինհ տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն։


Նիստին անդամ երկրները հավանություն տվեցին Թունիսի առաջարկին՝ հետաձգել ս.թ. նոյեմբերին Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը հաջորդ տարի և այն անցկացնել 2022թ. նոյեմբերին:


Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ներկայացրեց նաև կազմակերպության օրակարգը գալիք գագաթնաժողովին ընդառաջ: Գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահող երկիր Հայաստանին և ՀՀ կառավարությանը՝ կազմակերպությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար։


Նիստին մասնակցեց և ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ հայտնելով հայկական կողմի աջակցությունը Թունիսին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հաջորդ գագաթնաժողովի կազմակերպման հարցում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page