top of page

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին

Oct 22, 2021
1 min read


Հոկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Իրավական գերակայություն» ՀԿ հիմնադիր Արտակ Զեյնալյանին, ով իրավապաշտպան գործունեություն է ծավալում՝ Եվրոպական դատարաններում և միջազգային այլ ատյաններում պաշտպանելով անհայտ կորածների ու գերեվարվածների իրավունքները: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։


Արտակ Զեյնալյանը ներկայացրել է փաստաբանական գործունեության մանրամասները: Ազգային պատկանելիությամբ պայմանավորված Ադրբեջանում իրականացվող սպանությունները դիտարկվում են որպես ռասիզմի դրսևորում, շուրջ 1000 անձի իրավունքների պաշտպանություն են իրականացրել: Արցախում են փաստահավաք առաքելությամբ, համագործակցում են դատախազության, ՄԻՊ գրասենյակի հետ:


Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել իրավապաշտպանի ջանքերը և ընդգծել է ստեղծված ծանր պայմաններում քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտության մասին:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page