Արցախի առողջապահության նախարարությունը մանրամասնել է կրակոցների հետևանքով վիրավորվածների վիճակը

Արցախի առողջապահության նախարարությունը մանրամասներ է հրապարակել ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով վիրավորների վիճակի մասին։
Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:
Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանացիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման:
Բժիշկները 2 հիվանդի վիճակը գնահատում են միջին ծանրության
Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր:























Comments