top of page

Արցախի ՄԻՊ-ը քննարկել է հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցեր

Jun 25, 2021
1 min read


Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 24-ին ընդունել է Արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանին և Լիոնի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Մաքսիմ Եվադյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի ֆեյսբուքյան կայքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ջանքերը համակարգելու ուղղությամբ աշխատանքները։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page