top of page

Միջազգային գործընկերների անտարբերությունից հիասթափություններ եղել են ու կլինեն․ Արցախի ՄԻՊ

  • Dec 10, 2021
  • 1 min read


Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Արցախի անկախության հանրաքվեն և սահամանադրության ընդունումն անմիջականորեն և ուղիղ կապված են մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Եթե առաջին դեպքում մենք իրացրել և փաստագրել ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա երկրորդ դեպքում հանձառություն և պատասխանատվություն ենք ստանձնել սահմանադրական մակարդակում ամրագրելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։


2020 թվականի ագրեսիայից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես իրավունքների պաշտպանության դաշտում է և առաջին հերթին՝ կյանքի իրավունքի երաշխավորման ու ապահովման։ Սա այն կարևորագույն ուղերձն է, որ բոլոր ջանքերի համադրմամբ պետք է հասցնենք տարբեր երկրների քաղաքական պատասխանատուներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան համայնքին։


Միջազգային գործընկերների անտարբերությունից հիասթափություններ եղել են ու կլինեն, բայց մենք իրավունք չունենք բաց թողնելու պայքարի այս ճակատը»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page