top of page

Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն զինվորական կենսաթոշակ է նշանակվել

  • marineyeremyan99
  • Feb 11, 2022
  • 1 min read


Արցախի ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ քաղաքացին պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել ու նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել: Սակայն զինվորական կենսաթոշակ չեն նշանակել՝ պատճառաբանելով, որ քաղաքացին վիրավորում ստանալու պահին չի հանդիսացել զինծառայող: Խնդիրը կարգավորվել է ՄԻՊ-ի միջնորդությամբ: «Քաղաքացին դիմելով Պաշտպանին` հայտնել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին ներկայանալով զինկոմիսարիատի կանչով զբաղեցրել է շարքային զինվորական կոչումով հաստիք և պատերազմի ժամանակ ստացել բեկորային վնասվածք, ինչի հետևանքով նրա նկատմամբ սահմանվել է 3-րդ կարգի հաշմանդամություն: Սակայն պետական լիազոր մարմնի կողմից մերժվել է քաղաքացու նկատմամբ սահմանել զինվորական կենսաթոշակ` պատճառաբանելով, որ քաղաքացին վիրավորում ստանալու պահին չի հանդիսացել զինծառայող:

Վերոգրյալի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների և պարզաբանումների հիման վրա՝ ԱՀ Պաշտպանության բանակի հետ գրագրության և համագործակցության արդյունքում հաստատվել է, որ նշված հաստիքը պատերազմական ժամանակաշրջանում հանդիսացել է շարքային զինվորական կոչումով հաստիք: Արդյունքում՝ Պաշտպանի միջամտությամբ քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ»,- ասված է հաղորդագրությունում:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page