top of page

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաներին

Aug 11, 2021
1 min read


Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Երեկ հանդիպել եմ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Արցախի մասնաճյուղի կողմից Արցախի Պատարա համայնքի տարածքում կազմակերպված ամառային ճամբարի երեխաների հետ։ Ճամբարին մասնակցում են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաները։


Բավականին հետաքրքիր զրույց է ստացվել երեխաների հետ կրթական համակարգում առկա խնդիրների՝ հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ հարցերի շուրջ։ Հետաքրքիր էր լսել տարբեր խնդիրների վերաբերյալ նրանց կարծիքներն ու մոտեցումները, որոնք անպայմանորեն պետք է հաշվի առնվեն բոլոր ոլորտներում երեխաների շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցում։


Պետական կառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հանրությունն ընդհանուր առմամբ լրջագույն ջանքեր պետք է ներդնի տեղահանված, հարազատի կորստով ապրող ընտանիքներին և հատկապես երեխաներին նեցուկ կանգնելու համար»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page