top of page

Արցախի նախագահը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել

Sep 21, 2021
1 min read


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահներ Արթուր Թովմասյանի, Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:


Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհվածների շիրիմներին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page