top of page

Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել պատերազմում ձեռք բերած ռազմամթերքն ապօրինի փոխադրելու դեպքով

Nov 2, 2021
1 min read


Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք բերած ռազմամթերքն ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաք ապօրինի փոխադրելու և իր կողմից բնակեցված տանը ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:

Արցախի ՔԿ-ն հիշեցնում է, որ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը բացառիկ հնարավորություն է ընձեռել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում, և կոչ է անում կամովին իրավապահ մարմիններին հանձնել նման առարկաները՝ այդ կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page