top of page

Թիրախավորելով Արցախի նախագահին` Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս

  • marineyeremyan99
  • Feb 19, 2022
  • 1 min read


Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը անդրադարձել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին:  Այս մասին հայտնում են Արցախի թեմից:


«Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը, որպես հայկական վերացնի: Եվ պատահական չէ գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և վերջապես պետական այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը: Որովհետև ի դեմս Արցախի պետության Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը:


Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով ԱՀ նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս: Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին եւ պատրաստ ենք ապահովվել մեր նախագահի անվտանգությունը»,- ասել է նա:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page