top of page

Մայրաքաղաքում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել. Արցախի ԱԻՊԾ

  • Aug 1, 2021
  • 1 min read

Updated: Aug 1, 2021



Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:



«Հարգելի հայրենակիցներ

Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։


Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, բայց մայրաքաղաք Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել։ Մայրաքաղաքում և շրջաններում ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։

Հորդորում ենք բնակիչներին չվստահել չհիմնավորված ու կեղծ լուրերին ու չանհանգստանալ»,- գրել է նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page