top of page

Նուլանդն անդրադարձել է Արցախի հարցում Անկարայի ներգրավվածությանը․ «Ամերիկայի ձայն»




Սենատի արտաքին հարաբերույունների հանձնաժողովն օրերս քննարկել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, ուր անդրադարձել է նաև ԼՂ հարցում Անկարայի ներգրավվածությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:


Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Թուրքիայի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին: Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններին չներգրավվելու համար:


«Մենք ճնշում ենք գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Բաքվի վրա բոլոր ռազմագերիներին անմիջապես ազատ արձակելու հարցում, աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմին և օժանդակի կողմերին հակամարտության կայուն, երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղղությամբ աշխատանքներին»,- հայտարարել է Նուլանդը:



Մանրամասն կարդացեք՝ սկզբնաղբյուրում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page