Կուզեի, որ իշխանականները «կոճակ սեղմողի» հոգեբանությամբ չառաջնորդվեին Արցախի պարագայում․ Վարդանյան
Sep 10, 2021
1 min read

Ենթադրում էի, որ այս անգամ ՔՊ-ական պատգամավորներն ավելի սկզբունքային կլինեին, և կողմ կքվեարկեին «Արցախ»-ը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներառելուն։
Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով, սակայն, այս անգամ էլ իշխանականները ձեռնպահ եղան, ինչը լավ բանի մասին չի խոսում։ «Ձեռնպահ լինելը լավ բան չի ասում մեր գործընկերների կողմնորոշման մասին»,- նշեց նա։
Պատգամավորն ասաց՝ կուզեր, որ իշխանականները «կոճակ սեղմողի» հոգեբանությամբ չառաջնորդվեին Արցախի պարագայում























Comments