top of page

Ադրբեջանը ԼՂ-ում Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի կստեղծի. Անկարան կտրամադրի 1 մլն տնկի

Jul 6, 2021
1 min read

Ադրբեջանը Լեռնային Ղաբարաղի` այժմ իր վերահսկողության տակ գտնվող Ջրական (Ջաբրայիլ) քաղաքում կստեղծի Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի:


Ինչպես հաղորդում է minval.az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի էկոլոգիայի փոխնախարար Ֆիրդովսի Ալիևը: Ըստ նրա` թուրքական կողմը հատուկ այս նպատակի համար կտրամադրի մեկ միլիոն տնկի:


«Միևնույն ժամանակ, Ջաբրայիլում կկառուցվի ուսումնական կենտրոն և մանկապարտեզ: Կենտրոնում դասընթացներին ներգրավված կլինեն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ: Այստեղ կստեղծվեն պայմաններ մոտ 50 մարդու միաժամանակյա բնակության համար», - ասել է Ալիևը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page