top of page

Արցախի ԱԺ հատուկ նիստը մեկնարկեց միջադեպով․ ՀՀ ղեկավար կազմից որևէ ներկայացուցիչ չկա

Sep 1, 2021
1 min read

Այս պահին Արցախի Ազգային ժողովում անցկացվում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնին նվիրված հատուկ նիստը: Հայաստանի ղեկավար կազմից որևէ ներկայացուցիչ չկա․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղվել է Վիեննա, իսկ նախագահ Արմեն Սարգսյանի մասին վերջին տեղեկությունն այն է, որ օգոստոսի 9-ին մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում, սակայն արձակուրդի մանրամասները հայտնի չեն՝ որքան է տևելու և որ երկրում է գտնվելու։


Արցախից MediaHub.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ նիստում Հայաստանն այս պահին ներկայացված է ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մակարդակով։ Արցախի խորհրդարանը նախապես քանակական սահմանափակում էր դրել․ մասնավորապես՝ ընդհանուր առմամբ 11 հոգի կարող էր մասնակցել Արցախի ԱԺ հատուկ նիստին` 7 հոգի իշխանական ՔՊ խմբակցությունից, 3 պատգամավոր` «Հայաստան»-ից, 1 պատգամավոր` «Պատիվ ունեմ» խմբակցությունից:


Արցախի ԱԺ հատուկ նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ․ մասնավորապես՝ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների սահմանափակումներով պայմանավորված՝ խառնաշփոթ ստեղծվեց, ինչի արդյունքում «Հայաստան» դաշինքից 3 պատգամավորի փոխարեն նիստերի դահլիճ մտավ 11 պատգամավոր։


«Պատիվ ունեմ» դաշինքից նիստին ներկա է միայն խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, թեև այս պահին Արցախում է նաև դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


Իշխող խմբակցությունից ներկա է 7 պատգամավոր, որոնց թվում են ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սյունեցի պատգամավոր Արմեն խաչատրյանը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը և Հայկ Ցիրունյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page