ՀՀ- ն Արցախին լրացուցիչ 8,8 մլրդ դրամ հատկացրեց

Այսօր՝ հուլիսի 1-ին, հերթական նիստում կառավարությունը որոշում կայացրեց Արցախի աջակցության միջոցառումների համար լրացուցիչ հատկացումներ կատարվել։
Նախագծի զեկուցող ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս որոշման նպատակն Արցախի բնակչության՝ 2021թ. հուլիսի Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հուլիսի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար միջոցներ տրամադրելն է։
«8,8 մլրդ դրամ ենք հատկացնելու Արցախին, որից 1,2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կոմունալ վճարների համար, իսկ մնացածը՝ միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախի Հանրապետությանը:
Այս տարվա Արցախին հատկացվող միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչ պատերազմը, և այն գրեթե ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ սեփական տնտեսությունը նոր եկամուտներ գեներացնելու հնարավորություն չի ունեցել: Դրանով պայմանավորված՝ լրացուցիչ պետական վարկ տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Ջանջուղազյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, նշեց, որ այդ որոշմամբ Արցախին հատկացվում է ևս 8,7 մլրդ դրամի միջպետական վարկ:























Comments