top of page

Կարմիր Խաչը Արցախի ԱԻՊԾ-ին սակրավորական-ականազերծման նոր միջոցներ է նվիրել

May 26, 2021
1 min read

Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելությունը ԱԻ պետական ծառայությանը նվիրաբերել է սակրավորական-ականազերծման նոր միջոցներ:


Այսօր՝ մայիսի 26-ին, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն է այցելել Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոն և պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման աշխատանքներ իրականացնող թիմին նվիրաբերել անհատական պաշտպանության հանդերձանքի 10 հավաքածու և մեկ մետաղափնտրիչ սարք:


Հանդերձանքը կպաշտպանի սակրավորներին չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի որոնողական, ինժեներահետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելիս:

ԿԽՄԿ կողմից այս նվիրաբերությունն արվել է աջակցելու ծառայությանը՝ հումանիտար ականազերծման շրջանակներում:


Գործընկեր կառույցի նվիրաբերությունն ընդունել են ծառայության ՔՊ շտաբի պետ Ֆելիքս Բաղդասարյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը:





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page