top of page

Պայթյուն Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ

Jul 24, 2021
1 min read

Այսօր առավոտյան ժամը 10:05-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության «Հերթապահ մաս»-ում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ.Թումանյան փողոցի նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։


Շինարարության մեջ օգտագործվող նյութից (կարբիդ), ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով տուժել է նշված տարածքում աշխատող Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.):


Վերջինս մարմնական տարբեր աստիճանի վնսավածքներով Ստեփանակերտի «Շտապ բժշկական օգնություն կայանի» մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:


Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page