Խաղաղապահներն Արցախում վերահսկում են իրավիճակը «Օռլան-10» անօդաչու թռչող սարքի միջոցով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն վերահսկողություն են իրականացրել՝ օգտագործելով «Օրլան-10» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
«Այսօր համալիրի հաշվարկը «Օրլան-10» անօդաչու թռչող սարքով իրականացրել է վերահսկողություն նշանակված տարածքում: Գործարկիչը տեղադրվել է «ԿամԱԶ»-ի վրա և ազդանշան ստանալուց հետո հաշվարկով տեղափոխվել կիրառման տարածք: Խաղաղապահները պարբերաբար նման գործողություններ են իրականացնում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիտալի Տիմոֆեևը:
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ռուս խաղաղապահներն իրական ժամանակում տվյալներ են ստանում հրամանատարական կետ, որտեղ գործնականում շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում ամբողջ տարածքում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:























Comments