top of page

Արցախի ԱԺ նախագահը Արթուր Վանեցյանին, Սեյրան Օհանյանին և Հայկ Կոնջորյանին հրավիրել է Արցախ

Aug 26, 2021
1 min read


ԱՀ Ազգային Ժողովի նախագահն աշխատանքային այցով Երևան է ժամանել:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:


«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- հայտնում են ԱՀ ԱԺ-ից:


Արթուր Թովմասյանը «Պատիվ ունեմ», «Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page