Սոցապ նախարարության պնդմամբ՝ Արցախի տուժած ընտանիքների 97 տոկոսին տրամադրվել է աջակցություն
2020 թ․ դեկտեմբերից մինչ օրս աջակցություն է տրամադրվել Արցախի տուժած ընտանիքների 97 տոկոսին։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները՝ ներկայացնելով Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիների աջակցության ծրագրերը։
MediaHub-ի հարցին, թե ինչու շատ ընտանիքներ դեռ տեղեկացված չեն՝ ինչ աջակցություն կարող են ստանալ և ինչպես, նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը պատասխանեց․ «Եթե ասեք տեխնիկական խնդիրներ են առաջացել՝ կընդունեմ, բայց որ տեղեկացված չեն՝ համարյա բացառում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Comments