top of page

Արցախում ավտոմեքենաների տեխնիկական կտրոնի պահանջը կհանվի․ ԱՀ ԱԺ հանձնաժողովը նիստ է գումարել

Sep 23, 2021
1 min read

Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 23-ին հրավիրված նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստին ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:


Նիստում քննարկվել են շրջանառության մեջ գտնվող մի շարք օրինագծեր, որոնք ներկայացրել են կառավարության լիազոր ներկայացուցիչները:


««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվող լրացումն ու փոփոխությունները կապված են ներքին գործերի նախարարության ստեղծմամբ պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների հետ:


«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում» կատարելու մասին օրենքի նախագիծը քրեական օրենսգրքում առկա հակասությունները չեզոքացնելու նպատակ է հետապնդում:


«Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է ներքին գործերի նախարարին վերապահել զենքով պարգևատրելու իրավասությունը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ գործող օրենքի մի շարք դրույքներ հանվում են:


«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով հստակեցվում են համակարգի աշխատակիցների զենք կրելու և կիրառելու հիմքերը:


««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հանել տեխնիկական կտրոնի պահանջը, մտցվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական տվյալները էլեկտրոնային շտեմարանում պահելու պահանջ:


Նախագծերը քննարկվել են պատգամավորների կողմից: Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ դրանք կներկայացվեն առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page