Արցախցի մարզիկը հաղթել է ադրբեջանցուն
- Jul 4, 2021
- 1 min read

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Օջան Ահմեդովին։ Այս մասին հայտնում են Արցախի մարտարվեստների ասոցիացիայից:
Ասոցիացիայի մարզիչ Ալեքս Աղաբալյանի խոսքով մրցաշարի ընթացքում մեր մարզիկները երեք անգամ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ և երեք անգամն էլ հաղթել։
Հայաստանի մուայթայի հավաքականը Արցախի հավաքականի հետ միասին 20 մարզիկներով մեկնել է Վրաստան՝ մասնակցելու հուլիսի 1-4-ը անցկացվող մուայթայի առաջնությանը


























Comments