top of page

Արցախցին համառ ու անվախ է, դա ապացուցվել է բազմիցս․ Հոխիկյան

  • Aug 26, 2021
  • 1 min read



Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Ադրբեջանցի Ջեմիլ Բաբայեվ անունով զինվորականը կարողացել է ներթափանցել Արցախի Մարտակերտի տարածք և մտնել տներից մեկը, սպառնացել տան բնակիչներին։ Անչափահաս երեխաների ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ թշնամու զինծառայողը ձերբակալվել է։


Շատ մանրամասների մասին չեմ խոսի, առաջիկա ժամերին սպասենք պաշտոնական պարզաբանման։


Այս դեպքը, իհարկե, տագնապալի և անհանգստացնող է, բայց խոսում է այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակի թվակազմը պետք է ավելի մեծացվի, գոնե դառնա այնքան, ինչքան մինչև պատերազմն էր։


Արցախցին համառ ու անվախ է, դա ապացուցվել է բազմիցս։ Հետևաբար Մարտակերտի մեկ դեպքից վախենալ ու խուճապ տարածել պետք չի։ Մենք հո չե՞նք պատմում, թե հայ զինվորը ինչեր է անում թշնամու տարածքում, եթե պետք է լինում»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page