top of page

Արցախում բուժում է ստանում 30 վարակակիր, հաստատվել է 4 նոր դեպք. ԱՀ ԱՆ

  • May 15, 2021
  • 1 min read

ree

Արցախի Հանրապետության առոջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 14-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7241 քաղաքացու հետազոտություն, որից 846-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2730 դեպք: Կատարվել է 24 693 թեստավորում:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page