Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել
- Aug 3, 2021
- 1 min read

Օգոստոսի 2-ին կատարվել է 41 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 420 քաղաքացու հետազոտություն, որից 967-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 950 դեպք: Կատարվել է 28 372 թեստավորում:


























Comments