Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել
Aug 8, 2021
1 min read

Արցախում օգոստոսի 7-ին կատարվել է 30 թեստավորում, որով կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել։
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժվում է 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժվում են տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 615 քաղաքացու հետազոտություն, որից 983-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:























Comments