Արցախի Հանրապետության դպրոցներ կհաճախի 19.000 աշակերտ. «Արցախպրես»
- 24Time.am
- Sep 1, 2021
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի 108 դպրոցներում հնչեց Առաջին զանգը: Այս մասին «Արցախպրես»-ին ասել է ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
«2021-2022 ուսումնական տարվա դասերի մեկնարկը տրվում է սեպտեմբերի 1-ից: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցները համալրվում են անհրաժեշտ դասագրքերով, որոնց առաքման պրոցեսն ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ՝ հանրապետության դպրոցներ կհաճախի 19.000 աշակերտ, որից առաջին դասարան կգնա 1907 երեխա: Ստեփանակերտի առաջին, երկրորդ, երրորդ, յոթերորդ և տասներորդ դպրոցներում դասապրոցեսը կազմակերպվելու է երկհերթ:
Յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական խորհուրդն է որոշել հաստատություն հաճախելու ժամը(հիմնականում սկսելու են 8:30-ին կամ 9:00-ին), ընդունել հնգօրյա, թե վեցօրյա ռեժիմով դասապրոցեսը կազմակերպելու որոշումը», - ասել է Միքայել Համբարձումյանը:
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարարի հավաստմամբ՝ պատերազմի հետևանքով տեղահանված աշակերտների ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրները լուծված են:
Коментарі