top of page

Արցախի հանձնաժողով ստեղծելու հարցի քվեարկությունից առաջ ԱԺ-ն ընդմիջման գնաց

  • Sep 13, 2021
  • 1 min read

ree

ԱԺ հերթական նիստի մեկնարկից կես ժամ անց «Հայաստան» խմբակցությունը 20 րոպեով ընդմիջում խնդրեց։


Խորհրդարանը ընդմիջման գնաց նախքան ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին խորհրդարանի որոշման նախագծում փոփոխություններ կատարելու հարցն օրակարգ մտցնելու համար քվեարկությունը։


Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ընդգրկել նաև Արցախի հարցով հանձնաժողովը, սակայն ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին։


Այսօր խորհրդարանականները պետք է քվերակեն, որպեսզի պարզ դառնա՝ նախագիծը ընդգրկվելո՞ւ է հիմնական նիստերի օրակարգ, թե՞ ոչ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page